‘Անչելոտի. «Եթե խելքս չթռցնեմ, ապա «Բարսելոնայի» դեմ խաղի մեկնարկային կազմը պատրաստ է»’

711

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ արդեն որոշակիացրել է այն կազմը, որով թիմը խաղալու է «Բարսելոնայի» դեմ մարտի 22-ին «Նոու Կամպում» կայանալիք Էլ Կլասիկոյի ժաանակ,- գրում է «Marca»-ն: Հանդիպումը տեղի է ունենալու Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում:

Իտալացի մասնագետը նման հայտարարություն է արել Պրիմերայի 27-րդ տուրում «Լևանտեի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո:

««Բարսելոնայի» դեմ հանդիպման կազմն ինձ համար բավականաչափ հստակ է: Բայց այն պարզ է նաև բոլորին, եթե իհարկե ես խելքս չթռցնեմ: Ես միայն մեկ կասկած ունեմ, որը վերաբերում է դարպասապահին»,-ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ «Լևանտեի» դեմ խաղում հիմնական կազմի դարպասապահը Կեյլոր Նավասն էր:

Նախորդ հոդվածը‘Նաիրիտցիները սպասում են Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի առաջնության խաղերին կիրառվելու է գոլն արձանագրող տեխնոլոգիա’