‘Անչելոտի. «Զիդանը փոխեց ֆուտբոլի նկատմամբ հայացքներս»’

835

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ «Արքայական ակումբի» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն օգնել է իրեն փոխելու ֆուտբոլի նկատմամբ իր հայացքները։ Զիդանը Անչելոտիի գլխավորությամբ 1999-2001թթ. խաղացել է «Յուվենտուսում»։

-Առաջին անգամ ես բախվեցի Զիդանի հետ «Յուվենտուսում» աշխատանքիս առաջին տարում։ Ես հասկացա, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա ինձ համար առանցքային խաղացող էր, նա օգնեց ինձ փոխել հայացքներս ֆուտբոլի նկատմամբ, խաղի իմ գաղափարները։ Առաջ ես միշտ խաղում էի 4-4-2 մարտավարությամբ։ «Յուվենտուսում» ես փոխեցի խաղային մոդելը։ Զիզուն խաղում էր երկու հարձակվողների հետ և պարզապես հոյակապ էր,-ասել է իտալացի մասնագետը։

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Անխոս, առաջիկա խաղերը մեզ համար շատ կարևոր են՝ ինձ համար, ակումբի, Փարիզի և ամբողջ Ֆրանսիայի»’
Հաջորդ հոդվածը‘««ՊՍԺ»-ն Նեյմարի համար պատրաստ է 193 միլիոն վճարել»’