‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասի ծրագրերի մեջ չի մտնում ակումբային գրանցման փոփոխությունը։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հաղորդում էին, որ Կասիլյասը պայմանավորվածություն է ձեռք բերել «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ այն մասին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
«Իկերը ցանկանում է մնալ «Ռեալում», և ես նույնպես դա եմ ուզում։ Չեմ կարծում, թե նա աջակցության կարիք չունի։ Նա շատ ուժեղ է և բարձր պրոֆեսիոնալիզմ ունի»,-ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
‘