‘Անչելոտի. «Հնարավոր է, որ Ռոնալդուն խաղա «Մանչեսթր Յունայթեդի» հետ»’

697

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի բացառել, որ Քրիստյանո Ռոնալդուն հնարավոր է խաղա  «Մանչեսթր Յունայթեդի» հետ ընկերական հանդիպման ժամանակ: Նշենք, որ այն տեղի կունենա оգոստոսի 2-ին, Միչիգանում: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ֆուտբոլիստը խնդիրներ ունի ծնկի հետ, որի հետևանքով չի կարողանում իր ֆուտբոլը խաղալ:
«Այսоր Ռոնալդուն երկու անգամ  անհատապես մարզվել է և լավ աշխատել: Եթե առաջիկա оրերի ընթացքում նա կարողանա մարզվել թիմի հետ, հնարավոր է խաղադաշտ դուրս գա «Մանչեսթր յունայթեդի» հետ հանդիպման ժամանակ: Բայց մենք այս առումով հանգիստ և զգույշ պետք է լինենք», —մասնագետի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:

Անչելոտին հույս ունի, որ մինչև Եվրոպայի  Սուպերգավաթի՝ «Սևիլիայի» հետ հանդիպումը Ռոնալդուն ամբողջովին պատրաստ կլինի: Այս հանդիպումը տեղի կունենա оգոստոսի 12-ին, Կարդիֆում:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի «Որոտանյան» հետողորմյան. Պոստֆակտում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է զինադադարից և «մահվան ծարավի է»’