‘Անչելոտի. «Մեր խնդիրրը ոչ թե պաշտպանությունում է, այլ հարձակման գծում»’

935

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

Հիշեցնենք, որ «Սան Մամես» մարզադաշտում կայացած խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով պարտություն կրեց, ինչի հետևանքով, հնարավոր է, զրկվի առաջին հորիզոնականից:

«Շատ լարված հանդիպում էր: «Ատլետիկը» պաշտպանությունում համախմբված խաղաց և կարողացավ գոլ խփել: Մեր խնդիրրը ոչ թե պաշտպանությունում է, այլ հարձակման գծում: Ֆուտբոլիստները չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել: Երկու խաղում մենք մեկ գոլ ենք խփել 11-մետրանոց հարվածից:

Չի բավարարում արդյունավետությունը: Ֆուտբոլիստները հույսները դրել էին անհատական վարպետության վրա: Մենք դանդաղ ենք խաղում, վատ են տեղաշարժում գնդակը, պետք է արագ խաղալ»,-Անչելոտիի խոսքը մեջբերված է AS-ից:

Նախորդ հոդվածը‘Պոգբան և ՊՍԺ-ն համաձայնության են հասել’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» շրջանցեց «Ռեալին», Մեսսին խփեց 3 գոլ և հավասարվեց Ռոնալդուին (տեսանյութ)’