‘Անչելոտի. «Չեմ կարծում, որ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը կազդի նրա ելույթների վրա»’

701

«Չեմ կարծում, որ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը կազդի նրա ելույթների վրա»,-ասել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ կարեւորելով ֆուտբոլիստի դերն Արքայական ակումբում:

«Բոլորը հասկանում են, որ Սերխիո Ռամոսն անփոխարինելի է, իսկ նոր պայմանագիրն իմ խնդիրը չէ: Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, բայց նա կմնա այստեղ: Այդ իմաստով, ամեն ինչ հստակ է: Կան ֆուտբոլիստներ, որոնք ամբողջ կարիերայի ընթացքում հավատարիմ են լինում մեկ ակումբի: Նույնը կարող եմ ասել Կասիլյասի, Ռոնալդուի և Ռամոսի մասին:

Իլյարամենդին կարեւոր խաղացող է: Նա շատ ժամանակ է բաց թողել, բայց դա չի նսեմացնում նրա կարեւորությունը, եւ մենք վստահում ենք այդ ֆուտբոլիստին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

Սերխիո Ռամոսը մերժել է ակումբի առաջարկը՝ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվելու է 2017-ի ամռանը: «Ռեալը» Ռամոսին առաջարկել է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ: 

Նախորդ հոդվածը‘Ղրիմյան ակումբները հեռացվել են Ռուսաստանի առաջնությունից’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է’