‘Անչելոտի. ««Ռեալի» հետ պայմանագրիս երկարաձգելու հարցը կախված չէ տիտղոսներից»’

780

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցն իրեն չի անհանգստացնում: Իտալացի մասնագետի խոսքով, հնարավոր է, որ այս տարի «Արքայական ակումբը» մնա առանց տիտղոսների:

«Չեմ կարծում, որ «Ռեալի» հետ պայմանագրիս երկարաձգելու հարցը կախված է տիտղոսներից: Ավելի լավ է՝ այդ մասին խոսենք մրցաշրջանի ավարտին: Եթե մնանք առանց տիտղոսների, դա խնդիր չի լինի, քանի որ պայմանագրիս ժամկետը լրանում է 2016 թվականի հունիսին: Իմ նպատակը միշտ եղել է հաղթանակը: Յուրաքանչյուր թիմ, ում հետ ես աշխատել եմ, ձգտել է տիտղոսներ նվաճել»,_ Անչելոտիի խոսքերն է մեջբերում  AS-ը:

Նախորդ հոդվածը‘«Պադերբորն» — «Բավարիա»՝ 0:6(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Գվարդիոլա. «Վստահ եմ՝ «Պադերբորնը» կմնա Բունդեսլիգայում»’