‘Անչելոտի. ««Ռեալն» իմ ղեկավարությամբ ավելի վատ հանդիպում չէր ունեցել»’

953

Մադրիդի «Ատլետիկոյից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ «Արքայական ակումբը» գլխավորելուց հետո սա եղել է թիմի վատագույն խաղը:

«Մեզ ոչինչ չէր հաջողվում: Մեր ֆուտբոլիստներից ոչ մեկը չցուցադրեց լավ խաղ: Պետք է շտկվել: Անհրաժեշտ է պահպանել հանգստություն: Ամբողջ պատասխանատվությունն իմն է: Սա իմ ամենավատ խաղն էր Մադրիդում: Երբեք չեմ մոռանա այս պարտությունը: Ամփոփումը հստակ է. «Աթլետիկոն» հաղթեց, քանի որ ավելի լավ էր խաղում բոլոր դիրքերում: «Ռեալն» իմ ղեկավարությամբ ավելի վատ հանդիպում չէր ունեցել»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Աթլետիկոն» 50 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային», որը 22-րդ տուրի հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին՝ հյուրընկալվելով Բիլբաոյի «Ատլետիկին»: «Ռեալը» 54 միավորով առաջին տեղում է:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը առաջին հաղթանակը տարավ. Մրցակիցը Վիշվանաթան Անանդն էր’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Հաղթեցինք և կատարեցինք առաջին կարևոր քայլը»’