‘
Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իր սաներին բացատրել է, թե ինչպես իրենք կարող են հասկանալ, որ մարզչի տրամադրությունն այն չէ: Այս մասին տեղեկացնում է «Bild »-ը:
«Երբ ինչ-որ մեկն ինչ-որ բանից դժգոհ է, պետք է արտահայտվի այն լեզվով, որն իրեն հոգեհարազատ է և վստահ է զգում: Ես իմ ֆուտբոլիստներին զգուշացրել եմ, որ եթե իտալերեն եմ խոսում, ուրեմն բարկացած եմ: Մարզումների ժամանակ նրանց ամեն ինչ բացատրում եմ գերմաներենով: Բոլորն էլ այստեղ պետք է փորձեն խոսել գերմաներեն, քանի որ դա պրոֆեսիոնալիզմի հարց է»,- ասել է Անչելոտտին:
‘