‘Անպարկեշտ պահվածքի համար Ճապոնիայում ձերբակալվել է ամերիկացի զինծառայող ‘

606

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի հարևանությամբ գտնվող Յոկոհամա քաղաքի ոստիկանությունը անվայելուչ պահվածքի և հասարակական կարգը խախտելու համար ձերբակալել է ամերիկացի մի զինծառայողի, փոխանցում է France-Presse գործակալությունը:

Ըստ տեղի ոստիկանության տրամադրած տեղեկատվության՝ 23-ամյա զինծառայող Օսկար Հեյս Ուայջելը պարեկային ժամին մորեմերկ վիճակում շրջել է քաղաքի ինտերնետ-սրճարաններում:

Ճապոնիայում  ժամը 23:00- ից մինչև 05.00-ը գործում է պարեկային ժամ, որը կիրառվում է երկրում գտնվող բոլոր ամերիկացի զինծառայողների նկատմամբ՝ այն բանից հետո, երբ անցյալ ամիս Օկինավա կղզում տեղի բնակչուհիներից մեկին բռնաբարելու համար մեղադրանք ներկայացվեց ամերիկացի երկու նավաստիների:

 

Նախորդ հոդվածը‘Չավի. Հուսով եմ, որ կմնամ «Բարսելոնայում»’
Հաջորդ հոդվածը‘Գերմանական հանրահայտ Financial Times Deutschland գործարար պարբերականը դադարեցնում է իր գոյությունը’