‘Անպարկեշտ պահվածքի մեջ կասկածվող ուելսցի նախարարին մեռած են գտել’

2026

Ուելսի կառավարության նախկին նախարար Կառլ Սարջենթին, որը մի քանի օր առաջ ստիպված էր հրաժարական տալ իր պաշտոնից՝ սեռական ոտնձգության կասկածների պատճառով, մեռած են գտել իր տանը: Նախնական տվյալներով՝ Սարջենթն ինքնասպանություն է գործել:

49-ամյա նախարարը Ուելսի կառավարությունում համայնքների և երեխաների գործերով քարտուղարի պաշտոնից ազատվել էր և զրկվել Լեյբորիստական կուսակցության անդամությունից անցյալ ուրբաթ:

Սարջենթն ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Նա հայտնի քաղաքական գործիչ էր, վերջին տասը տարիներին մի շարք կարևոր պաշտոններ էր զբաղեցրել:

Ուելսի կառավարության առաջին նախարար Քարուին Ջոնսը երկուշաբթի հայտարարել է, որ իրեն հայտնի են դարձել կանանց նկատմամբ Սարջենթի անպարկեշտ պահվածքի մի քանի դեպքեր, ուստի ինքն ստիպված է եղել գործն ուղարկել կուսակցական հետաքննության:. «Կառլը ոչ միայն իմ գործընկերն էր, այլև ընկերը, ես ցնցված եմ նրա մահվան փաստից»,- հայտարարել է առաջին նախարարը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր’
Հաջորդ հոդվածը‘«Շիկահող պետական արգելոցում» ապօրինի ծառահատումների և պաշտոնեական անփութության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել’