‘Անջատականները խոստանում են դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում’

635

Ռուսաստանամետ անջատականները հայտարարել են Ուկրաինայի արևելքում մինչև հունիսի 27-ը կրակը դադարեցնելու իրենց մտադրության մասին: Ավելի վաղ մինչև այդ օրը զինադադարի  մասին հայտարարել էին նաև ուկրաինական իշխանությունները:

«Մենք, ի պատասխան Կիևի կողմից կրակի դադարեցման՝ պարտավորվում ենք մինչև հունիսի 27-ը նույնպես դադարեցնել կրակը»,- հայտարարել է ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» վարչապետ Ալեքսանդր Բորոդայը:

Այդ հայտարարությունը նա արել է Դոնեցկում Կիևի, Մոսկվայի, ԵԱՀԿ և ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ժամանակ:

Կրակը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու փաստը հաստատել է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: Նաև հաղորդվում է, որ զինադադարին միացել են ինքնահռչակ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երթևեկության փոփոխություն` Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հզր դոլար ‘