‘Անջելիա Ջոլին ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում այցելել է սեռական բռնության զոհերին (Լուսանկարներ)’

1569

Հոլիվուդյան կինոաստղ Անջելինա Ջոլին և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը միավորել են իրենց ջանքերը՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում սեռական բռնությունների դեպ պայքարի հարցում, գրում է MIgnews կայքը:

Դերասանուհին և դիվանագետը միասին այցելել են Գոմա քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող փախստականների ճամբարը, որտեղ ապաստանում են սեռական բռնությունից տուժած կանայք:

Անջելինա Ջոլին հանդիպխում է տուժածներին ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով հատուկ պատվիրակի կարգավիճակով: Նրա այցի նպատակը  համաշխարհային հանրության ուշադրությունը ռազմական հակամարտությունների ժամանակ սեռական բռնությունների ենթարկված անձանց խնդրի վրա հրավիրելն է:

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի կառավարությունը հաստատել է անձնագրերի նմուշը՝ չնկատելով կոպիտ վրիպակը երկրի անվանման մեջ’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգթոնում սողանքի պատճառով ավերածություններ են եղել’