‘
Հոլիվուդյան կինոաստղ Անջելին Ջոլին ենթարկվել է վիրահատության՝ հեռացվել են նրա ձվարարնները: Այդ մասին The New York Times-ի իր հոդվածում պատմել է դերասանուհին: Նրա խոսքով՝ դա բարդ վիրահատություն չէ, սակայն դրա հետևանքները բավական լուրջ են, քանի որ այդ միջամտության արդյունքում կնոջ մոտ «պարտադրված դաշտանադադար» է տեղի ունենում: «Ես այլևս չեմ կարող երեխա ունենալ, նաև որոշակի ֆիզիկական փոփոխությունների եմ սպասում»,- պատմել է Ջոլին:
Վիրահատվելու հիմնական պատճառը, դերասանուհու խոսքով՝ եղել է այն, որ նրա երեք ավագ ազգականները՝ մայրը, մորաքույրն ու տատիկը, մահացել են կրծքագեղձի կամ կանացի սեռական օրգանների քաղցկեղից: Ջոլին կրծքագեղձերի վիրահատության է ենթարկվել 2013 թ. մայիսին, և բուժման արդյունքում՝ կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ըստ բժիշկների՝ 87 %-ից նվազել է մինչև 5 %:
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, որ ամուսնացան 2014 թ., ունեն երեք սեփական և երեք որդեգրված երեխա: Վերջերս ԶԼՄ-ները գրել էին, որ հոլիվուդյան զույգը որդեգրել է ևս մի որբի՝ Սիրիայից, սակայն այս լուրը դեռ չի հաստատվել: Փոխանցում է lenta.ru-ն:
‘