‘Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը ներկայացրել են իրենց արտադրած առաջին գինին’

842

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին ներկայացրել են իրենց պատկանող «Շատո Միրավալ» մառանի առաջին արտադրանքը: Աստղային ընտանիքի թողարկած վարդագույն գինին սպառվել է հաշված ժամերի ընթացքում, գրում է ИТАР-ТАСС-ը:

«Նռան, ծիրանի և մորու նոտաներով հարուստ համային փունջը թարմության նուրբ զգացում է թողնում»,- ասել է ճանաչված գինեգործ Մարկ Պերենը, որը հետևում է Ջոլիի և Փիթի խաղողի այգիներին:

Հատկանշական է, որ «Միրավալ» գինու (Ջոլին և Փիթը չեն ցանկացել իրենց անունները հիշատակել խմիչքի անվան մեջ) սկզբնական գինը  բավականին մատչելի է եղել՝ 105 եվրո մեկ տուփի (վեց շիշ) համար: Հավանական է, որ վերավաճառքի ժամանակ այս թիվը մի քանի անգամ կաճի:

 

Նախորդ հոդվածը‘Chanel նորաձևության տունը ներկայացրել է 2013թ.իր նոր հավաքածուն (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում ուժի մեջ է թողնվել ֆուտբոլի 21 ֆանատների մահապատժի վճիռը’