‘Անջեյ Կասպրշիկը Արցախում քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը’

822

Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին, ով Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 12-ին կայանալիք դիտարկման առթիվ: Այս մասին iLur.am-ին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին:

Հանդիպման մասնակիցները նշել են հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը:

Նախորդ հոդվածը‘Մեծ հրդեհ Ռուսաստանում. 14 զոհ’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ է Հայրապետյանի հարցրազրույցի իրական հեղինակը’