‘Անջեյ Կասպրշիկ. ԵԱՀԿ պատրաստ է աջակցել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կանխարգելմանը ‘

745

ԿԽՄԿ ներկայացուցիչները հուլիսի 26-ին հանդիպել են հայկական կողմում ձերբակալված ադրբեջանցիների հետ, նրանցից նամակներ ստացել հարազատներին փոխանցելու համար: Ներկայացուցիչները քննարկել են նաեւ երրորդ ադրբեջանցու դիակը նրա ընտանիքին հանձնելու հարցը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Անձնական ներկայացուցչի գրասենյակն ուշադրությամբ հետևում է այդ գործի ընթացքին և մշտական շփման մեջ է ԿԽՄԿ-ի հետ: Ներկայացուցչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահներին տեղեկացնում է իրադարձությունների զարգացման մասին», — հայտարարել է նա՝ հավելելով, որ հուլիսի 22-ին Բրյուսելում Մինսկի կխմբի համանախագահներն առանձին հանդիպումներ են անցկակցրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նրանք լուրջ մտահոգություն են հայտնել լարվածության և բռնության աճի առնչությամբ, ներառյալ քաղաքացիական անձանց կանխամտածված սպանությունները հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով:

Համանախագահները կողմերին կոչ են արել զոհերից խուսափելու և գյուղերի ու քաղաքացիական բնակչության վրա չհարձակվելու պարտավորություն ստանձնել: Եռանախագահներն արտգործնախարարներին նաեւ հորդորել են թուլացնել լարվածությունը եւ պահպանել հրադադարի մասին համաձայնագրի պայմանները: «Մշտական ներկայացուցչությունը պատրաստ է աջակցել կողմերին բոլոր հնարավոր միջոցներով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը  կանխարգելելու գործում: Ներկայացուցչությունը կողմերին հնարավորություն է ընձեռում ուղղակի բանակցություններ վարել միմյանց հետ՝ դիտարկումների ժամանակ օգտագործելով ԵԱՀԿ շրջագիծը, ինչպես նաեւ պարզել անհանգստացնող հարցերն ու աջակցել ցանկացած միջոցառումների, որոնք կողմերն օգտակար կհամարեն նման դեպքերի թիվը նվազեցնելու համար»,- հիշեցրել է Կասպրշիկը:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանի անհեթեթ մեկնաբանությունը տարակուսանք է առաջացնում’
Հաջորդ հոդվածը‘Սեւանա լիճը ռուսաստանցիների նախընտրած հանգստավայրերի թվում է’