‘Անսարք ճանապարհը ավտովթարի պատճառ է դարձել Երևանում’

809

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 91 DN 900 համարանիշի ավտոեմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայով ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ոսկերչական գործարանի դիմաց գտնվող ծառին:

Ինչպես գրում է shamshyan.com-ը, ըստ տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել են ճանապարհին առաջացած մարդաբոյ փոսերը, քանի որ վարորդը, ընկնելով փոսերի մեջ, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել:

Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, թե նկատել են, որ ավտոմեքենան ընկել է փոսերի մեջ, որից հետո ուժեղ պայթյուն է լսվել, ու ավտոմեքենան բախվել է ծառին. փոսն ընկնելու հետևանքով վնասվել էր անվադողը: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է սփյուռքահայ բարերար Կարապետ Գալֆայանը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում ոստիկանների մասնակցությամբ գողության գործը կքննվի ՀՔԾ-ում’