‘Անվանի հարձակվողը որակազրկվել է 1 տարով և չի մասնակցի Մունդիալին’

2321

‘

Պերուի հավաքականի ու «Ֆլամենգոյի» հարձակվող Խոսե Պաոլո Գերեյրոն ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից որակազրկման է ենթարկվել: Անվանի խաղացողը 1 տարով հեռացվել է ֆուտբոլից,- հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստը պատժվել է կոկաին օգտագործելու համար: 33-ամյա հարձակվողի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել դոբինգ-թեստի ժամանակ, որը նա հանձնել է հոկտեմբերի 6-ին կայացած ԱԱ-2018-ի ընտրական փուլի՝ Արգենտինայի հետ խաղից (0:0) հետո: Պատժի ժամկետը սկսված է համարվում նոյեմբերի 3-ից, երբ նա ժամանակավորապես որակազրկվել էր: 

Այսպիսով, Գերեյրոն չի մասնակցելու 2018 թվականի աշխարհի առաջնությանը: Պերուն Մունդիալում է հանդես գալու 1982 թվականից հետո առաջին անգամ: 

Ազգային ընտրանու կազմում նա 83 խաղում 32 գոլ է խփել և համարվում է հարավաամերիկյան թիմի պատմության լավագույն ռմբարկուն:

‘

Նախորդ հոդվածը‘ Գվարդիոլա. Ես ու Մոուրինյուն մեկ նմանություն ունենք’
Հաջորդ հոդվածը‘Մասկերանոն ցնցող առաջարկ է ստացել Չինաստանից’