‘Անվտանգության ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է երկու պատվիրակ ուղարկել Բաքու` ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարին’

492

Անվտանգության ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է երկու պատվիրակ ուղարկել Բաքու` ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth սեմինարին մասնակցելու համար, որը նախատեսվում է հունիսի 16-18-ը,  Հունիսի 9-ին Երևանում ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Նա տեղեկացրել է, որ այդ հարցը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահի և գլխավոր քարտուղարի հետ Հայաստանի պատվիրակության հանդիպման ընթացքում` մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը Վիլնյուսում ընթացած կազմակերպության գարնանային նստաշրջանի շրջանակում:

Նահապետյանը նաև հաղորդել է, որ  հայկական կողմն առաջարկել է 2015 թվականին Rose Roth սեմինարն անցկացնել Երևանում:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի առաջնությունների տասը ուշագրավ ռեկորդները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում էներգակիրների գները կարելի է իջեցնել 20 տոկոսով` առանց վնաս պատճառելու ընկերություններին’