‘Անտարկտիկայում սառույցները հալվում են ռեկորդային արագությամբ’

2594

Երկու նոր հետազոտությունների տվյալների համաձայն՝ Անտարկտիկայում սառույցն սկսել է հալչել ռեկորդային արագությամբ, գրում է բրիտանական Guardian-ը:

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ անտարկտիկական սառցաշերտերի հալոցքը վերջին հինգ տարիներում արագացել է երեք անգամ: Այսպես, մինչև 2012 թ. Անտարկտիկայում սառույցի քանակի կրճատումը պահպանվում էր տարեկան 76 մլրդ տոննայի մակարդակում, սակայն այժմ այդ թիվն աճել է մինչև տարեկան 219 մլրդ տոննա:

Մյուս հետազոտության մեջ ասվում է, որ եթե  առաջիկա տասնամյակում արտակարգ միջոցներ չձեռնարկվեն, հալվող սառույցը կարող է մինչև 2070 թ. ծովի մակարդակը բարձրացնել ավելի քան 25 սմ-ով, այդպիսով, ընդհանուր առմամբ՝ ծովի մակարդակը կբարձրանա 3,5 մ:

Երկու հետազոտություններն էլ հրապարակվել են Nature ամսագրում:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ճապոնական մամուլ. Նախապատրաստվում է Կիմ Չեն Ինի և Սինձո Աբեի հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Ռոուհանին Թրամփին անվանել է ԱՄՆ բոլոր նախագահներից «ամենաչարը»’