‘Անտոնիո Կոնտեն՝ «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու’

988

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է dailymail-ը: Անգլիական ակումբի ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչը համակերպվել է մտքի հետ, որ Մյունխենի «Բավարիայից» հեռացող կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան չի ընդունի առաջարկը: Կոնտեն համաձայնել է բանակցել «Չելսիի» հետ Եվրո-2016-ի ավարտից հետո:

Իտալիայի հավաքականում նրան կարող է փոխարինել Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո «Չելսի» եկած հոլանդացի Գուս Հիդինկի պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը:

Նախորդ հոդվածը‘Օզբիլիսը «Ռայո Վալյեկանոյում» ստացել է 16 համարը’
Հաջորդ հոդվածը‘«Adidas»-ը ռեկորդային պայմանագիր է պատրաստել Մադրիդի «Ռեալի» համար’