‘Անտոնիո Կոնտեն ու Ջանլուիջի Բուֆոնը բոյկոտել են «Ոսկե գնդակի» քվեարկությունը’

717

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ու ազգային հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆոնը չեն մասնակցել 2015թ.-ի լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը, հաղորդում է Tuttomercatoweb-ը:

Իտալացիների բոյկոտի պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ն չէր ընդգրկել Իտալիայի հավաքականի ու «Յուվենթուսի» դարպասապահին հավակնորդների թվում: Արդյունքում Իտալիայից քվեարկել է միայն մեկ լրագրող:

Հիշեցնենք, որ Բուֆոնը 2015թ-ին դարձել էր Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն չէր հայտնվել «Ոսկե գնդակի» 23 հավակնորդների թվում:

Նախորդ հոդվածը‘Ռոբերտո Կարլոս. «Ինձ համար պատիվ կլիներ աշխատել «Ռեալում»»’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է’