Լոնդոնի «Տոտենհեմի» 52-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է ամռանը գլխավորել ֆրանսիական ՊՍԺ-ն, հաղորդում է Le Parisien-ը։
Փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ զրույցներում Կոնտեն համաձայնություն է տվել, սակայն մեկ պայմանով։ Նա չի ցանկանում աշխատել ՊՍԺ-ի մարզական տնօրեն, բրազիլացի Լեոնարդոյի հետ։
Անտոնիո Կոնտեն «Տոտենհեմը» գլխավորել է 2021թ․ նոյեմբերին։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։