‘Անտոնիո Կոնտե. «Լավագույն ֆուտբոլն այժմ Անգլիայում է»’

1037

Կարծում եմ՝ այժմ լավագույն ֆուտբոլն Անգլիայի Պրեմյեր լիգայում է, ասել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն՝ համեմատելով եվրոպական առաջնությունները:

«Հաջորդ տեղերում են Իսպանիայի եւ Գերմանիայի առաջնությունները: Միայն այդ երկրներից հետո Իտալիան է: Սա պետք է ընդունել որպես փաստ: Ոչինչ անել առայժմ հնարավոր չէ: Իտալիայի առաջնությունը չորրորդ տեղում է, եւ դա ոչ տխրեցնում է, ոչ էլ ուրախացնում:

Նախկինում այդպես չէր: Յուրաքանչյուրը երազում էր խաղալ Իտալիայում, քանի որ մեր առաջնությունը ամենադիտարժաններից ու հետաքրքիրներից էր: Բայց հիմա պարզապես գումար չի հերիքում: Ակումբների սեփականատերերը չեն ցանկանում ծախսել իրենց միջոցները»,- Կոնտեի խոսքը փոխանցում է gazzetta.it- ը:

Ոչ պաշտոնական տվյալներով, Եվրո-2016-ից հետո Կոնտեն կգլխավորի Լոնդոնի «Չելսին»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» և «Ատլետիկոն» ամռանը կարող են նորեկների գրանցել’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը՝ միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիրներ’