‘Անտոնիո Կոնտե. «Մարդիկ առաջվա նման խոսում են Բալոտելլիի մասին, նրանց հետաքրքրում է՝ եղե՞լ է նա դիսկոտեկում»’

846

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անդրադարձել է Ալբանիայի դեմ ընկերական խաղում (1:0) իր թիմի խաղին, ամփոփել հավաքականի ղեկին գտնվելու չորս ամիսները, ինչպես նաև խոսել հարձակվող Մարիո Բալոտելիի հանդեպ չափից շատ ուշադրության մասին։

«Դուք հրաշալի գիտեք, որ ես ունեմ բոլոր հարցերի պատասխանները։ Իմ գլխավորությամբ Իտալիան վեց հանդիպում է անցկացրել, որոնցից 5-ում հաղթել ենք, մեկում՝ ոչ-ոքի խաղացել։ Որոշները անհասկանալիորեն դժգոհում են, թեև, իմ կարծիքով, սա վատ արդյունք չէ։ Առջևում դեռ հսկայական աշխատանք կա՝ անհավանական դժվար Իտալիայի հավաքականի համար, անգամ ավելի դժվար, քան ես ակնկալում էի։ Ես հույս ունեի, որ ազգային հավաքականի հանդեպ անտարբերությունն ավելի քիչ կլիներ։ Ոչ ոք չի ուզում համագործակցել, բոլորը մտածում են միայն իրենց ակումբների մասին, ոչ ավելին։

Ինձ խնդրել են փոխել իտալական ֆուտբոլը, այնպես որ ինձ հնարավորություն տվեք դա անելու, ստեղծեք անհրաժեշտ պայմանները։ Բոլոր կողմերից ինձ գոռում են՝ պետք է այս, այս ու այս բաներն անել իտալական ֆուտբոլի համար, հետո ես շրջվում եմ ու տեսնում, որ միայնակ եմ։ Ընդ որում, մարդիկ առաջվա նման խոսում են Բալոտելլիի մասին, նրանց հետաքրքրում է՝ եղե՞լ է նա դիսկոտեկում։ Դա աբսուրդ է»,-ասել է Կոնտեն։

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016-ի թալիսմանը կիսով չափ տղա է, կիսով չափ` հետաքրքրասեր սուպերհերոս (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Կասպրշիկն այցելել է հայկական ուղղաթիռի խոցման վայր’