‘
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ մոտակա տարիներին իտալական ոչ մի ակումբ չի կարող հաղթել Չեմպիոնների լիգայում:
«Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Պարի Սեն-Ժերմենը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» շատ փող ունեն եւ կարող են գնել լավագույն խաղացողներին: Իտալիայում այլ իրավիճակ է:
Չեմ կարծում, որ մոտակա տարիներին իտալական ակումբը կկարողանա հաղթել Չեմպիոնների լիգայում: Իտալական թիմերը պետք է մտածեն, թե ինչպես ավելի հզորանան, ինչպես ավելացնեն բյուջեները:
Սակայն մեզ ավելի հաճելի է վիճել ամեն մի մանրուքի շուրջ, բամբասանքների եւ մրցավարական սկանդալների պատճառով»,- Կոնտեի խոսքն է մեջբերում Reuters-ը:
‘