‘Անտոնիո Կոնտե. «Չելսին» ինձ սատարել է Եվրոյի ընթացքում’

1248

Լոնդոնյան ակումբի նորանշանակ մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, թե «Չելսին» սատարել է իրեն Եվրո-2016-ի ողջ ընթացքում և հավատացել Իտալիայի հավաքականին։

«Մեզ առանձնապես ոչ ոք չէր հավատում, բացառությամբ ֆեդերացիայի նախագահի։ Ուզում եմ երախտագիտությունս հայտնել «Չելսիին», որն ինձ ու իմ թիմին աջակցեց Եվրոյի ողջ ընթացքում։

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա հիմա դա իմ միակ աշխատատեղն է, և ես կխորասուզվեմ նոր գործերի մեջ, չնայած արձակուրդում եմ։

Եվրոյի ընթացքում «Չելսին» չի շեղել իմ ուշադրությունը, ավելին, համաձայնվել էինք, որ ինձ չեն զանգի, ինքս նրանց կզանգեմ։ Մինչև Եվրոյի մեկնարկը մենք մի քանի տրանսֆեր էինք համաձայնեցրել, ուստի գիտեի, թե ում ուղղությամբ է աշխատանք տարվում։ Միակ բանը, որտեղ չկարողացա օգնել՝ բանակցություններն են, ես մշտապես զբաղվում եմ դրանցով, բայց կարծում եմ՝ առանց իմ օգնության էլ ակումբը կկարողանա համոզել ինձ անհրաժեշտ ֆուտբոլիստներին։

Ես ծանոթ եմ թիմին, ինչ-որ մեկին վաղուց գիտեմ, ինչ-որ մեկին առաջին անգամ եմ տեսնում, բայց առաջին տարին չէ, որ ես ֆուտբոլում եմ և կարծում եմ, որ թիմի հետ խնդիր չի լինի։

Ես պատրաստ չեմ մեկնաբանել ակումբի անցած մրցաշրջանը, պատրաստ չեմ մեկնաբանել կազմը, քանի որ այդ ամենն անցյալում է։ Կթռչեմ Լոնդոն, կհանդիպենք թիմի հետ, մարզում կանցկացնենք, իսկ հետո հետևություններ կանենք։ Եթե որևէ մեկն ուզում է հեռանալ, ապա այդպիսի ֆուտբոլիստի չենք պահի թիմում։ Ես չեմ կարդում տրանսֆերային լուրերը։ Դրանց մասին կամ ակումբն է հաղորդում, կամ էլ ֆուտբոլիստը։ Որքան գիտեմ՝ «Չելսիում» չկան թիմից հեռանալ ցանկացողներ, այլ ընդամենը թյուրըմբռնում կա, ոչ ավելին։ Ամեն դեպքում սա աշխատանքային պրոցես է, և դա լրագրողներին չի վերաբերում»,- ասել է Կոնտեն։

Նախորդ հոդվածը‘«Բորուսիա»-ն արդեն 108 մլն եվրո է վաստակել տրանսֆերներից’
Հաջորդ հոդվածը‘Տիբո Կուրտուան կռիվ է սարքել հանդերձարանում ‘