‘Անտոնի Մարսիալը կհեռանա «Յունայթեդից»’

1487

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալի գործակալ Ֆիլիպ Լամբոլին հայտարարել է, որ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ ակումբից:

— Մարսիալը ոչ մի հեռանկար չի տեսնում «Կարմիր սատանաների» կազմում։ Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» պես խոշոր ակումբը 8 ամիս տևած բանակցություններում չի կարողանում համագործակցության եզրեր գտնել, ուրեմն Մարսիալը թիմի կարևոր մասը չէ։ Ուստի նա ընդունել է հեռանալու մասին որոշում,- խաղացողի գործակալ Ֆիլիպ Լամբոլիին են մեջբերում ֆրանսիական պարբերականները։

Նախորդ հոդվածը‘Գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև’
Հաջորդ հոդվածը‘Մաթեմատիկական հաշվարկ. Գերմանիան Մունդիալի ֆավորիտը չէ’