Անտոնով․ ԱՄՆ-ը հաստատում է հակամարտության մասնակցի կարգավիճակը

340

Ուկրաինային լրացուցիչ, այդ թվում՝ նորագույն սպառազենք  տրամադրելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները հաստատում են Վաշինգտոնի՝ հակամարտության մասնակից լինելու կարգավիճակը, երկուշաբթի հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարության խոստումները՝ Կիևին ռազմական տեխնիկա տրամադրելու վերաբերյալ։

«Ուկրաինայում ենթակառուցվածքային օբյեկտներին բարձր ճշգրտության զենքով հարվածներ հասցնելու՝ Ռուսաստանի որոշումը պատասխան էր մեր երկրում ահաբեկչական հարձակումներին, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Կիևի ռեժիմի վրա։ Վարչակազմից այլ արձագանք չէինք էլ սպասում։ Սակայն ամերիկյան ղեկավարության հայտարարությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն լրացուցիչ մատակարարումներով, այդ թվում՝ զենքի նորագույն տեսակներով աջակցելու վերաբերյալ՝ Վաշինգտոնի՝ հակամարտության կողմ լինելու կարգավիճակը հաստատող ևս մի փաստ են»,- ասվում է դիվանագետի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է դեսպանատունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵվրո-2024. Հայաստանը պայքարը կսկսի Թուրքիայի հետ տնային խաղով
Հաջորդ հոդվածըԲայդեն․ ԱՄՆ-ը Ուկրաինային ժամանակակից ՀՕՊ միջոցներ կտրամադրի