Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր սահմանափակող միջոցառումները, որոնք առնչվում են նաև ոսկու և արդյունաբերական էքսպորտի շրջանառությանը, խախտում են խաղի գործող կանոնները ամբողջ տնտեսության համար։
Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով հակառուսաստանյան պատժամիջոցների նոր փաթեթի մասին հարցին։
«Շուկան տեսնում է, որ ամերիկյան իշխանությունների գործողությունները անկանխատեսելի են, քաոս ու խուճապ են տարածում։ Հայրենական արդյունաբերությունը էական դեր է կատարում գլոբալ ընտեսությունում։ Նոր արգելքները, որոնք վերաբերում են նաև ոսկուն և արդյունաբերական էքսպորտին, խախտում են խաղի առկա կանոններն ամբողջ տնտեսության համար»,- շեշտել է ռուսաստանցի դիվանագետը։
Ըստ դեսպանի՝ «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը սրել է համաշխարհային տնտեսության մեջ եղած ճգնաժամային երևույթները։ Ամենուրեք նկատվում է գործարար ակտիվության նվազում, տրանսպորտային-լոգիստիկ շղթաների ոչնչացում, ներդրումային հոսքերի դանդաղում, խնդիրներ աշխատանքի շուկայում, բիզնեսի և բնակչության իրական եկամուտների նվազում»,- նշել է Անտոնովը։
Փոխանցում է tass.ru-ն։