ԱՄՆ իշխանություններն իրենք իրենց հակասում են Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների աշխատանքին վերաբերող իրենց հայտարարություններում։
Այդ մասին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է երեքշաբթի՝ մեկնաբանելով Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական կապերի համակարգող Ջոն Քիրբիի խոսքն այն մասին, թե Ուկրաինայում կենսաբանական գործունեության շրջանակներում ԱՄՆ-ը նպատակ է հետապնդել կանխելու համավարակը և չի զբաղվել կենսաբանական զենքի ստեղծմամբ։
«Ամերիկացիներն իրենք իրենց հակասում են։ Եթե այդ ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ուներ, ապա ինչո՞ւ աշխատանքներն այդպես կտրուկ դադարեցվեցին։ Ինչո՞ւ են այդ հարցերով զբաղվում զինվորականները, այլ ոչ թե քաղաքացիական մասնագետները։ Պատասխանն ակնհայտ է․ Վաշինգտոնը թաքցնելու բան ուներ և հիմա էլ ունի։ Դա, ի դեպ, հաստատում է հենց պարոն Քիրբին, ըստ որի՝ նախագծերը փակվել են, իսկ լաբորատորիաներն էլ ապաակտիվացվել են «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից անմիջապես առաջ։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ արվել է, որպեսզի հետազոտության արդյունքները չընկնեն ռուսաստանցի զինվորականների ձեռքը»,- ասել է դիվանագետը։
Փոխանցում է tass.ru-ն։