ԱՄՆ մայրաքաղաքում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Վաշինգտոնից դիմում չի ստացել ԱՄՆ երկու «վարձկանների» վերաբերյալ, որոնք գերի են ընկել Ուկրաինայում, երեքշաբթի հայտարարել է ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մեզ՝ դեսպանատուն չեն դիմել։ Ես չեմ հաստատում, որ ամերիկացիների կողմից նման դիմում է ստացվել»,- ասել է Անտոնովը։
Նույն օրն ավելի վաղ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հաղորդել է, որ ԱՄՆ-ը «շփումներ է ունենում ռուսաստանյան իշխանությունների հետ ամերիկյան քաղաքացիների վերաբերյալ, որոնք, հնարավոր է, գերի են ընկել Ուկրաինայում»։
«Մենք Ռուսաստանին հստակ հայտարարել ենք, որ մեր և միջազգային հանրության կարծիքով՝ Ռւսաստանի Դաշնությունը պատասխանատվություն է կրում իր մոտ կալանքի տակ գտնվող մարդկանց առողջության, անվտանգության և բարեկեցության համար»,- ասել է Փրայսը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայում գերի ընկած ամերիկացիները՝ 39-ամյա Ալեքսանդեր Դրյուկեն և 27-ամյա Էնդի Ուինհը, մեղադրվում են վարձկանության մեջ, ուստի «նրանց վրա չի կարող տարածվել և չի տարածվում Ժնևյան կոնվենցիայի գործողությունը»։ Նա չի բացառել, որ ԱՄՆ քաղաքացիները կարող են դատապարտվել պատժի առավելագույն չափի՝ մահապատժի։
Փոխանցում է tass.ru-ն։