Անտոնով․ Վաշինգտոնը հավատարիմ է պատերազմի՝ «մինչև վերջին ուկրաինացին» կոնցեպցիային

378

ԱՄՆ իշխանությունները, Կիևին ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելով, իրենց հավատարմությունն են դրսևորում պատերազմի՝ «մինչև վերջին ուկրաինացին» կոնցեպցիային։ Վաշինգտոնում պետք է գիտակցեն մարտի դաշտում Ռուսաստանին հաղթելու ջանքերի սնանկությունը։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Վաշինգտոնը Կիև է ուղարկում արյունոտ ամանորյա նվեր։ Հերթական անգամ ի ցույց է դնում իր հավատարմությունը պատերազմի՝ «մինչև վերջին ուկրաինացին» կոնցեպցիային։ Իհարկե՝ արդեն մի փոքր հավելումով՝ «ինչքան փողը հերիքի»,- նշել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ իշխանությունների կողմից Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի հատկացումը։

Նախորդ հոդվածըԱրթուր Սերոբյանը և Արսեն Զախարյանը՝ լավագույնների թվում
Հաջորդ հոդվածը98 տարեկանում վախճանվել է «եվրոյի հայրը»՝ Ժակ Դելորը