Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն այս ամռանը չի հեռանա Մադրիդի «Աթլետիկոյից»։ Այդ մասին հայտնել է իսպանական ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն։
«Գրիզմանը կմնա այստեղ։ Հաջորդ մրցաշրջանում էլ նա կներկայացնի «Աթլետիկոն»։ «Բարսելոնայի» հետ խնդիր չկա։ Գումարը խնդիր չէ, եթե որոշում եք շարունակել համատեղ աշխատանքը»,- Սերեսոյի խոսքը մեջբերում է AS-ը։
31-ամյա Գրիզմանը «Աթլետիկոյում» առաջին անգամ հանդես է եկել 2014-2019 թվականներին։ Այնուհետեւ «Բարսելոնան» նրան ձեռք բերեց 120 միլիոն եվրոյով։ 2021թ․ ամռանը Գրիզմանը վարձակալության պայմանագրով վերադարձավ «Աթլետիկո», որը կարող է այս ամռանը 40 միլիոն եվրոյով գնել նրա տրանսֆերը։