‘Անրի Ռենո. Մենք ցավ ենք ապրում, երբ շփման գծում տհաճ միջադեպեր են տեղի ունենում’

766

Ֆրանսիան ցավ է ապրում, երբ Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տհաճ միջադեպեր են տեղի ունենում, «Սիանս Պո Արմենիայի» շրջանավարտներին դիպլոմների հանձնման արարողությունից հետո լրագրողներին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

«Մենք ցավ ենք ապրում, երբ շփման գծում տհաճ միջադեպեր են տեղի ունենում, քանի որ դրանք կարող են խոչընդոտել վստահության մթոնոլորտի ստեղծմանը, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացում տեղաշարժերի համար: Եվ ամեն անգամ մենք կոչ ենք անում զերծ մնալ շփման գծում լարվածությունից և պահպանել հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է դեսպանը:

Ռենոն նաև նշել է, որ բոլորովին վերջերս նախագահ Ֆրանսուա Օլանդը  բանակցային կողմերին առաջարկել է բարձր մակարդակով հանդիպում անցկացնել Ֆրանսիայում: «Ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն դեռ մտածում են հանդիպման առաջարկի շուրջ, հենց որ երկու կողմերը պատրաստ լինեն, Ֆրանսիան ձեռնամուխ կլինի հանդիպման նախապատրաստմանն ուղղված աշխատանքին»,- ասել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Տրայան Հրիսթեա. Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշռադատման փուլում են գտնվում’
Հաջորդ հոդվածը‘«Փարաջանովի նկարած կադրերը միայն քրոնիկա չեն. դրանք ունեն գեղարվեստական արժեք»’