‘Անրի Ռենո. Carrefour-ի`հայաստանյան շուկա մուտք գործելու շուրջ բանակցություններ են ընթանում ‘

680

Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`հայաստանյան շուկա մուտք գործելու շուրջ բանակցություններ են ընթանում, այսօր լրագրողներին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Դեսպանի խոսքով, իր բոլոր զրուցակիցները, որոնց հետ ինքը հնարավորություն է ունեցել քննարկելու Հայաստանում Carrefour-ի գործունեության հնարավորությունները, դրական պատասխան են տվել: «Որպես Ֆրանսիայի դեսպան` գոհունակություն եմ հայտնում այն առնչությամբ, որ այսքան մեծաթիվ մարդիկ ցանկանում են տեսնել Carrefour-ը հայաստանյան շուկայում»,- նշել է Ռենոն` ընդգծելով, որ անհրաժեշտ պայմաններ ստեղծվել են, և հայկական կողմն այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնում:

ԱրմԻնֆո-ի հավաստի աղբյուրների համաձայն, Carrefour ֆրանսիական ռիթեյլերի`6 հազար քմ տարածքով առաջին հիպերմարկետը Հայաստանում կբացվի Երևանի Արշակունյաց պողոտայում: Աղբյուրի համաձայն, ընդհանուր առմամբ Հայաստանում Carrefour-ը նախատեսում է բացել 3 հիպերմարկետ: Carrefour հիպերմարկետը Երևանում կաշխատի էմիրությունների` Majid Al Futtaim Holding (MAF) ընկերության ֆրանչայզինգի սկզբունքներով, որը հանդիսանում է Carrefour հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային ֆրանշիզայի տնօրինողը: 

Նախորդ հոդվածը‘Էշթոն. ԵՄ-ն պատրաստ է ներգրավվել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ նորացված ջանքերում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում քննարկում են համաշխարհայն շուկա գազի արտահանման խնդիրը’