‘Անրի. «Ռոնալդուի հանդեպ իմ անսահման հարգանքով հանդերձ ես լավագույնի կոչումը Մեսսիին կտայի»’

599

«Արսենալի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» առաջատարների՝ Լիոնել Մեսսիի եւ Քրիսիանու Ռոնալդուի մասին՝ հայտնելով, թե նրանցից ում է ավելի լավը համարում:

«Ես խաղացել եմ Մեսսիի հետ, այդ պատճառով էլ նրան կընտրեմ: Ես շատ եմ հարգում Քրիստիանուին, նա շատ բարձր մակարդակով է խաղում արդեն շատ տարիներ. հենց դա է բնորոշում բարձր կարգի ֆուտբոլիստին:

Մի բան է, երբ մի քանի տարին մեկ հիանալի մրցաշրջան ես անցկացնում, բայց պահպանել դա մի քանի տարի շարունակ բոլորովին այլ հարց է: Կարծում եմ՝ մենք մինչեւ այժմ լիովին չենք գիտակցում այս ֆուտբոլիստների նվաճումները: Ապագայում մարդիկ հաստատ կնշեն, որ Մեսսին ու Ռոնալդուին գերազանց ֆուտբոլ էին ցուցադրում մի քանի տարի շարունակ:

Սակայն Ռոնալդուի հանդեպ իմ անսահման հարգանքով հանդերձ ես լավագույնի կոչումը Մեսսիին կտայի, քանի որ խաղացել եմ նրա հետ եւ կիսել ոչ միայն հաղթանակներ, այլև պարտություններ»,- Անրիի խոսքն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Խաչատրյանի գործը թաղվել է. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’