‘
«Լիվերպուլի» ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է, որ հարկերը վճարելուց հետո ակումբը անցած մրցաշրջանում 39 միլիոն ֆունտ շահույթ է ապահովել։ 2015/16 թթ. մրցաշրջանը «Կարմիրներն» ավարտել էին 21 միլիոն ֆունտ վնասով։ Սակայն հաջորդ 12 ամիսների ֆինանսական հաշվետվությունը շատ ավելի տպավորիչ էր։
Բացի զուտ շահույթից «Լիվերպուլին» հաջողվել է ավելացնել նաև եկամուտները։ Անցած մրցաշրջանում Մերսիսայդյան ակումբը վաստակել է 364 մլն ֆունտ այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 62 միլիոնով պակաս էր վաստակել։ Հանդիպումների օրերին 12 մլն ֆունտով ավելացել է եկամուտները՝ հասնելով մինչև 74 միլիոնի։ Մեծացել են նաև հեռուստատեսությունից ստացված եկամուտները՝ 30-ից հասնելով 154 միլիոնի։ Այսպիսի ազդեցիկ արդյունքների հասնելու պատճառներից մեկը նոր՝ գլխավոր տրիբունայի շահագործումն էր, որի շնորհիվ «Էնֆիլդի» նստատեղերի քանակը հասել է 54,074 հազարի։ Նշենք, որ այս ժամանակաշրջանում «Լիվերպուլը» 91 միլիոն ֆունտ է ծախսել նոր խաղացողների և ենթակառուցվածքների վրա։ Հավելյալ ծախսերը նախատեսված են ամռանը, երբ ակումբը կսկսի 50 միլիոն ֆունտ արժողությամբ նոր մարզաբազայի կառուցումը:
‘