‘Անցած շաբաթ Հայաստանի բանկերի դոլարային վարկերը 52 տոկոսով ավելացել են’

928

Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին  ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դրամային վարկեր շաբաթվա կտրվածքով ավելացել են 27 տոկոսով` դոլարային վարկերի 52 տոկոս աճի պայմաններում:

Աղբյուրի համաձայն՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում

արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 97,534,176 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 19,2 տոկոս անկում) 404.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 126,078,921 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 0,3 տոկոս անկում) 405.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,437,444 EUR (մեկ շաբաթում 22,9 տոկոս անկում) 548.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 8,749,785 EUR (մեկ շաբաթում 34 տոկոս անկում) 550.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 703,294,270 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 28,9 տոկոս անկում) 12.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 85,457,903 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 25,2 տոկոս անկում) 12.62 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 2,720,799 ԱՄՆ դոլարի առք և վաճառք (մեկ շաբաթում 87,5 տոկոս աճ) 405.70 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք (մեկ շաբաթում 34 տոկոս անկում) 405.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել սեպտեմբերի 30-ին` 6 մլն դոլար, և հոկտեմբերի 2-ին` 3 մլն դոլար:

ԱրմԻնֆո գործակալության պատրաստած՝ Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով՝ 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.3 մլրդ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 14,5 տոկոսով, առաջին կիսամյակում` 9,6 տոկոսով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3,3 տոկոսով: Չհաշված ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.6  տրլն դրամ կամ 3.9 մլրդ դոլար, 6,4 տոկոս տարեկան աճով` եռամսյակային աճի 4,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս դանդաղման պայմաններում:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլե. Հայաստանի հետ Վիլնյուսում վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի’