‘ԱՆ-ն հայտարարել է, որ Անդրիաս Ղուկասյանից անալիզներ չի վերցրել և հետազոտություն չի կազմակերպել’

898

Ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետի որոշ հայտարարությունների առթիվ լրատվամիջոցների հետաքրքրությանը, ՀՀ առողջապահության նախարարություն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել  Անդրիաս Ղուկասյանի անալիզների ոչ վերցման և ոչ էլ հետազոտության կազմակերպմանը։ Ինչպես հայտարարել էր նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, նախագահի թեկնածուի կողմից ընտրված լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքների կրկնօրինակը տրամադրվել է նախարարությանը, ինչի մասին տեղյակ են եղել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը և իր կինը։ 

«Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարությունը որևէ անգամ Անդրիաս Ղուկասյանից արյան և այլ անալիզներ չի վերցրել, ինչպես նաև որևէ բուժհաստատությունում դրանց հետազոտություն չի կազմակերպել և ունի միայն թեկնածուի կողմից կազմակերպված լաբորատոր հետազոտության արդյունքների կրկնօրինակը։ Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման չափման հետ կապված «վստահությանը», ապա փոքրիկ տատանումներ` կապված ճնշման չափիչ գործիքի հետ կարող են լինել, ինչն ընդհանուր վիճակի գնահատման գործում որոշիչ նշանակություն ունենալ չի կարող»:

Նախարարությունը հիշեցնում է նաև, որ հացադուլի վայրում շարունակվում է շուրջօրյա բժշկական հսկողությունը շտապօգնության ռեանիմատոլոգների ուժերով` վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքում` ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։

Նախորդ հոդվածը‘«Ժողովրդավարական հայրենիքի» նախկին անդամը Պետրոս Մակեյանին մեղադրում է գումարներ յուրացնելու մեջ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ղուկաս Մեհրաբյանը պնդում է, որ իրեն անարդարացիորեն են հեռացրել «Ժողովրդավարական հայրենիքից»’