‘ԱՆ-ն պնդում է, թե ԱԽՔ-ի պատճառով խոլերա չկա’

913

Երեկ iLur.am-ը  մի քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ գյուղերում խոլերայի համաճարակ է բռնկվել: Մեր զրուցակիցը տեղեկացրերել էր, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կոնյակի գործարանի ջրերը խառնվել են խմելու և ոռոգման ջրերին, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել, իսկ շատերն էլ, գումարի բացակայության պատճառով, չեն դիմում հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու համար: Նա նաև տեղեկացրել էր, որ նույն ջրագիծը մատակարարում է նաև Էջմիածին քաղաքին, և մտավախություն կա, որ նույն վարակը կտարածվի Էջմիածնում:

Քանի որ երեկ ոչ աշխատանքային օր էր, մենք Առողջապահության նախարարությունից և «Հայասա» կոնյակի գործարանից չկարողացանք ստանալ պաշտոնական տեղեկատվություն: Այսօր «Հայասա» գինու և կոնյակի գործարանի ներկայացուցիչը զանգահարել է մեր խմբագրություն, եւ հայտարարել, թե կոնյակի գործարանի կոյուղու և ջրագծի վնասման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ի դեպ, կոնյակի գործարանից մեզ զանգահարած ներկայացուցիչը նույնիսկ չհերքեց էլ, որ գործարանը պատկանում է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին:

Առողջապահության նախարարությունից էլ հայտարարեցին, թե խոլերայի, կամ աղիքային սուր վարակիչ համաճարակի մասին մեր հրապարակած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ որ սուր աղիքային վարակով հիվանդանոցներ տեղափոխված քաղաքացիներ չկան:

՜

Նախորդ հոդվածը‘Քննչական խումբը օֆշորային սկանդալի հետքերով մեկնել է Կիպրոս’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահը ցավակցել է Ջերարդ Գաֆեսճյանի մահվան կապակցությամբ’