‘Աշակերտները համացանցում տեղադրել են ուսուցչի ինտիմ լուսանկարները. Ամենաընթերցված ‘

2058

iLur.am-ը այսուհետ սկսում է նոր շարք՝ «Ինչ են ընթերցում կայքերում» խորագրով: Մենք ընտրել ենք ըստ Circle.am-ի ամենաշատ դիտումներ ունցող տաս կայքեր, որոնց ամենաշատ ընթերցված նյութերը կներկայացնենք ձեզ ամեն երեկո: Այս խորագրով մենք նաեւ կփորձենք հասկանալ, թե ինչն է ընթերցողներին ամենաշատը հետաքրքրում հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ներում, եւ որ նյութերն են նախընտրում կարդալ: Վերնագրերում այն ձեզ կներկայացնենք՝ «Ամենաընթերցված» վերտառությամբ: iLur.am-ը պատասխանատվություն չի կրում այս խորագրի ներքո հրապարկվող նյութերի իսկության եւ բովանդակության համար: Այդ նյութերը կարող են նաեւ չհամընկնել iLur.am-ի խմբագրության տեսակետների հետ:  

News.am. Աշակերտները համացանցում տեղադրել են ուսուցչի ինտիմ լուսանկարները

Վոլգոդոնսկի իրավաբանական վարժարանի աշակերտները համացանցում տեղադրել են ուսուցչի նոութբուքում հայտնաբերած ինտիմ լուսանկարները: Պարզվել է, որ երեխաները ուսուցչի համակարգչում փնտրել են քննական հարցերի պատասխանները, սակայն գտել են բոլորովին այլ բան: 

Լուսանկարներում պատկերված է ուսուցչի կինը, որը նույնպես ուսուցչուհի է, բայց այլ դպրոցում:  Այժմ աշակերտները սոցիալական ցանցով եւ բջջայիններով նկարները փոխանցում են իրար:

Life News-ը պարզել է, թե ինչու են երեխաները մտել ուսուցչի համակարգիչ: Ըստ հրատարակչության`  ամեն ինչ կատարվել է  քննություն հանձնելիս:  Մանկավարժը դուրս է եկել դասարանից, իսկ աշակերտները որոշել են պատասխանները փնտրել համակարգչում:  Սակայն պատասխանների փոխարեն նրանք այնտեղ ավելի հետաքրքիր բան են գտել` ինտիմ լուսանկարներով մի ամբողջ  թղթապանակ: 

Աշակերտներից մեկը լրագրողներին պատմել է, որ խղճում է 34-ամյա ուսուցչուհուն, քանի որ լուսանկարների հրապարակումից հետո նրան սկսել են պարզապես հետապնդել: Ուսուցչուհին արձակուրդ է վերցրել, որպեսզի որոշ ժամանակ չերեւա դպրոցում:  Սակայն կինը ոստիկանություն չի դիմել` այդ պատմությանն էլ ավելի հրապարակային բնույթ չհաղորդելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. մեր հավաքականի մեկնարկային կազմը’
Հաջորդ հոդվածը‘«Տիգրան Սարգսյանից բացի հրաժարական պետք է տա նաև Սերժ Սարգսյանը». Ալեքսանդր Արզումանյանը՝ օֆշորային պատմության մասին. Ամենաընթերցված ‘