‘Աշխատանքային միգրանտները տարեկան ավելի քան 500 մլրդ դոլար են ուղարկում հարազատներին’

664

Ամբողջ աշխարհում աշխատանքային միգրանտներն իրենց ընտանիքներին են ուղարկում տարեկան ավելի քան 500 միլիարդ դոլար, ինչը եռակի գերազանցում է 2000 թվականի ցուցանիշը: Միջոցների նման հոսքն էապես օգնում է աշխարհի ամենաաղքատ երկրների տնտեսությանը՝ կազմելով, միջին հաշվով, ՀՆԱ-ի 8 %-ը, վկայում է Pew Research Center-ի նոր հետազոտությունը:

Միջազգային միգրանտների թիվը 2013 թ. հասել է 232 միլիոնի՝ 1990 թվականի 154 միլիոնի դիմաց, սակայն աշխարհի բնակչության թվի հետ տոկոսային հարաբերակցությամբ նրանց քանակը նույնն է մնացել՝ 3 %: Ընդ որում՝ միգրացիայի ամենանախընտրելի ուղղությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որը զգալիորեն առաջ է աշխարհի մյուս երկրներից: Այժմ ԱՄՆ-ում է աշխատում աշխարհի միգրանտների 20 %-ը՝ 46 միլիոն մարդ: Մեծ պահանջարկ ունի նաև Ռուսաստանը, որը երկրորդ տեղում է՝ 11 միլիոն միգրանտներով: Գերմանիան երկու տասնամյակում վեցերորդից տեղափոխվել է երրորդ հորիզոնական:

Ընդհանուր առմամբ՝ բնակչության մեկ շնչին ընկնող բարձր եկամուտ (տարեկան ավելի քան 12 հազար 616 դոլար) ունեցող երկրներում ապրում է 160 միլիոն միգրանտ կամ ընդհանուր թվի 69 %-ը, մինչդեռ 23 տարի առաջ նրանց թիվը կազմում էր 87 միլիոն կամ միգրանտների ընդհանուր թվի 57 %-ը , փոխանցում է Interfax-ը:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.66 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանները կոչ են անում հանգիստ թողնել Սևանը ‘