Աշխատանքից ազատվել են ՈՒԱԾ ղեկավարն ու գլխավոր դատախազը

464

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին և գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովային աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Զելենսկու հրամանագրի համաձայն՝ Բականովը հեռացվել է աշխատանքից Ուկրաինայի զինած ուժերի կարգապահական կանոնադրության 47 հոդվածի հիման վրա՝ «ծառայողական պարտականությունները չկատարելու (ոչ պատշաճ կատարելու) համար, որը մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ է ունեցել»։

Իր երեկոյան ուղերձում Զելենսկին Բականովի և Վենեդիկտովայի հեռացման վերաբերյալ իր որոշումները բացատրել է նրանով, որ իրավապահ մարմինները պետական դավաճանության և ուժային կառույցների աշխատակիցների կոլլաբորացիոնիզմի վերաբերյալ բազմաթիվ գործեր են հետաքննում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎահան Բիչախչյանն առաջին ու հաղթական գոլ է խփել նոր մրցաշրջանում
Հաջորդ հոդվածըԶախարովան մեկնաբանել է Զելենսկու որոշումները