‘Աշխատանքից ազատվել է դատախազության աշխատակազմի ղեկավարը’

721

Պաշտոնանկությունները դատախազությունում շարունակվում են, եւ հերթն արդեն հասել է աշխատակազմին։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ աշխատանքից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը։

Հիշեցնենք, որ վերջինս եղել է առաջին սոցապնախարարը։    

Աշխատակազմի ղեկավար է նշանակվել Համլետ Նավասարդյանը, ով նախկինում աշխատում էր արդարադատության նախարարությունում։ Ի դեպ, արդարադատության նախարարության մեկ այլ պաշտոնյա նշանակվել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Նունե Խաչատրյանը՝ գլխավոր դատախազի խորհրդական։   

 ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվել է աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Կամո Ադամյանը։

Նախորդ հոդվածը‘31.5 միլիոնանոց հատուկ չվերթ’
Հաջորդ հոդվածը‘ «Վճարում ենք 100 դրամ» շարժման հայտարարությունը’