‘Աշխատանքից ազատվել է «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը’

675

Խոսրովի անտառի ապօրինի որսի գործի հետ կապված ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ. աշխատանքից ազատել է «Խոսրովի անտառ» ՊԱ ՊՈԱԿ-ի տնօրենին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ եւս ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ ներկայացվել են  կարգապահական տույժերի: Հանձնարարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որ մշակեն կարգ` Հ/Կ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում Հ/Կ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով:

Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև  ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված ստուգայցեր իրականացնելու նպատակով:

 ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող  քարտեզ (կցվում է), որը հաստատում է այն փաստը,  որ նապաստակի և բեզոարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658 մ հեռավորության, բեզուարյան այծը` 315 մ հեռավորությա վրա): Բնապահպանության նախարարը հանձնարարել է առավել մեծացնել վերահսկողությունը կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ի  պահպանման ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարարի մոտ սեպտեմբերի 28-ին կայացավ  արտահերթ խորհրդակցության` նվիրված  ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը և  ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմի կատարելագործմանը: Համաձայն օրեր առաջ մամուլում կատարած իր հայտարարության, որում նախարարը պատրաստակամություն էր հայտնել առավել ակտիվացնելու համագործակցությունը նախարարության և հանրության, հանրությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ, հանձնարարեց լրատվություն ապահովող պատասխանատուներին այդ մասին ևս մեկ անգամ իրազեկել  հանրությանը:

Ապօրինի որսի հետ կապված ՀՀ ոստիկանությունն հարուցվել է քրեական գործ: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապն առաջին անգամ աղոթք է կարդացել արաբերենով’
Հաջորդ հոդվածը‘Անջեյ Կասպշիկ. Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը գտնվում է Ադրբեջանի սուվերեն տարածքում’