‘Աշխատավարձի փոխարեն «Սթարի» կտրոններ (Տեսանյութ)’

1334

Օրերս iLur.am-ի խմբագրությունը նամակ էր ստացել իր ընթերցողներից, որ Երևանի թռչնաֆաբրիկայի աշխատակիցները այս ամիս աշխատավարձի փոխարեն ստացել են «Սթար» սուպերմարկետների կտրոններ, այսպես կոչված, 5000 դրամանոց վաուչերներ, որոնցով նրանք կարող են առևտուր անել այդ սուպերմարկետում: Նամակում նշվում էր, որ վաուչերներով բաժանվել է 7 մլն դրամի աշխատավարձ:

Նամակի բովանդակությունն այնքան աբսուրդային էր թվում, որ մենք որոշեցինք ստուգել նամակի իսկությունը: iLur.am-ի թղթակիցը այցելեց «Սթար» սուպերմարկետներից մեկը, ներկայացավ որպես ԵԹՖ աշխատակցի հարազատ, ասաց, որ աշխատավարձի դիմաց ստացել են վաուչերներ, և փորձեց տեղեկանալ, թե ինչպես կարելի է օգտվել այդ վաուչերներից:  Պարզվեց, որ աբսուրդի հասնող այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Այո, Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանը», փաստորեն, ժամանակից շուտ է եկել:

Հ.Գ. Ի դեպ, անցած տարվա դեկտեմբերին էլ մամուլում հրապարակումներ եղան, որ նույն ձև կտրոններով աշխատավարձ էին ստացել «Արզնի» թռչնաֆաբրիկայի աշխատակիցները: Անցած տարի ևս, նշվում էր, որ կտրոնները կարող են «ծախսվել» միայն «Սթար» սուպերմարկետներում:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. Չեմ հասկանում, թե ինչու են այդքան մեծ աղմուկ բարձրացրել Կասիլյասի համար’
Հաջորդ հոդվածը‘2012 թ. կորուստները (ֆոտոշարք)’