‘Աշխատելն ավելի ու ավելի դժվար է դառնում’

1371

Երեկ Գրոզնիում հարձակում են գործել «Խոշտանգումների կանխման կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Իգոր Կալյապինի վրա: Այդ մասին Facebook-ում տեղեկացրել է կազմակերպության անդամներից մեկը:

Անհայտ անձինք Կալյապինի վրա հարձակվել են Գրոզնիի կենտրոնում գտնվող «Գրոզնի Սիթի» հյուրանոցի մուտքի մոտ: Նրան ծեծի են ենթարկել, ձվեր են շպրտել վրան, իսկ մինչ այդ «ադմինիստրատորը և զինված ոստիկանները նրան դուրս են հանել հյուրանոցից»,- գրել է կազմակերպության անդամը:

«Կալյապինի վրա հարձակման մասին ոչինչ չգիտեմ: Նա ինքն է դուրս գրվել հյուրանոցից՝ իր ցանկությամբ»,- լրատվամիջոցին հայտարարել է հյուրանոցի ադմինիստրատոր ներկայացած անձը:

Կալյապինը չորեքշաբթի երեկոյան պետք է հանդիպեր լրագրողների և իրավապաշտպանների հետ, որոնք ժամանել էին մասնակցելու երկու ուկրաինացիների դատավարությանը, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը: Հյուրանոցի մոտ հարձակումը տեղի է ունեցել այդ չկայացած հանդիպման մասնակիցների ներկայությամբ:

Ավելի վաղ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Կալյապինն ասել էր, որ Չեչնիայում աշխատելն ավելի ու ավելի դժվարանում է:

 

Նախորդ հոդվածը‘Կլոպ. «Լիվերպուլ»-ը գիտի՝ ինչպես հաղթել «ՄՅՈՒ»-ին. անհանգստանալու պատճառ չեմ տեսնում»’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ ‘