‘
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հայտարարել է երեխաների աշխատանքի ծավալների կտրուկ նվազման մասին: Կազմակերպության վերջին հետազոտությունների համաձայն՝ աշխատող երեխաների թիվն աշխարհում վերջին չորս տարիների ընթացքում կրճատվել է 78 միլիոնով: Ընդ որում՝ աշխատող աղջիկներինը՝ 40, տղաներինը՝ 25 %-ով:
Սակայն կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհում դեռևս մնում են 168 միլիոն երեխաներ, ովքեր ընդգրկված են աշխատանքային գործընթացներում, իսկ դա երկրագնդի բոլոր անչափահաս բնակիչների 11 %-ն է՝ ավելի շատ, քան յուրաքանչյուր տասներորդը:
Ամենից շատ, Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով, մանկական աշխատանքը, նախկինի պես, օգտագործվում է Աֆրիկայում՝ Սահարայից հարավ. այնտեղ աշխատող երեխաների թիվն անցնում է 27 %-ից, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
‘